Նորություններ

Ակցիայի ժամանակ վատացած ոստիկանը հետազոտվում է. բերման է ենթարկվել 14 անձ

Քիչ առաջ դատախազության դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ վատացած ոստիկանն այս պահին բուժզննություն է անցնում: Վիճակը նորմալ է: Այս մասին

«Հայկական ժամանակի» հետ զրույցումա ասաց Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: Նշված վայրից 14 անձ է բերման ենթարկվել:

Հիշեցնենք, որ դատախազությունում դիմաց ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցած հրշտոցի հետևանքով ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել էր: Ակցիայի մասնակիցները և ոստիկանները փորձել էին առաջին օգնություն ցուցաբերել ոստիկանին, այնուհետև վերջինիս ոստիկանական մեքենայով տեղափոխել էին դատախազության շենքի տարածքից:

armtimes.com

Back to top button
Close