ՄիջազգայինՆորություններ

ՌԴ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ վրեժ լուծելու ցանկությունից․ Զախարովա

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար վրեժ լուծելու ցանկությունից։ Այս մասին ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշում է, որ վրեժ լուծելու ցանկությունը կարող է հանգեցնել իրավիճակի սրմանը տարածաշրջանում:

«ՌԴ-ն կողմերին կոչ է անում զերծ մնալ ռևանշիստական և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի շեմին կանգնեցնել», — ասել է նա:

Back to top button
Close