ՆորություններՏնտեսական

Հենց հիմա կա մի քանի հարյուր միլիոն դոլարի պրոյեկտ. էկոնոմիկայի նախարարը՝ օտարերկրյա ներդրումների մասին

Վերջին երեք ամիսներին տեսնում ենք՝ տնտեսությունը կտրուկ վերականգնվում է,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա կանխատեսմամբ՝ մարտին 7-7.5 տոկոս տնտեսական աճ կգրանցվի:

Նախարարը խոսել է նաև ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների մասին: «Ներդրողները տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ են՝ սկսած ՏՏ ոլորտից, վերջացրած կառուցապատման պրոյեկտներով: Հենց հիմա կա մի քանի հարյուր միլիոն դոլարի պրոյեկտ, որը Գյումրիի «Կումայրի» կենտրոնին է վերաբերում»,- տեղեկացրեց Քերոբյանը:

Back to top button
Close