ՄիջազգայինՆորություններ

Կորոնավիրուսի ապրիլի 22-ի տվյալները Վրաստանում

Ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 226 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  300 264 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է` 27 995 թեստավորում, որից 13 456-ը հակամարմինների արագ թեստով, 14 539-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 688 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 283 557 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 981:

Դրականության ցուցանիշը՝ օրական 4.38%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.55%, վերջին 7 օրվանը՝ 4.37%:

aliq.ge

Back to top button
Close