ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Աշխարհի ցանկացած երկրի իշխանության համար երանելի կլիներ ունենալ այսպիսի հանցագործ արժեքներով ապրած ընդդիմություն». Նորայր Նորիկյանը՝ «Կարեւորի մասին»

Երեկ հրապարակվեց ձայնագրություն՝ անվտանգության խորհրդի նիստից, որում Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը զեկուցում է՝ ինչ իրավիճակ է ռազմաճակատում: Ձայնագրությունից առաջ գաղտնազերծվել էին նաև փաստաթղթեր՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստից:

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ԳԱԼԱ«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նշում է.

«Ինձ տխրեցնում է բանավեճի որակը. մեկը մյուսի հանդեպ լուտանքներ են թափում, մեկը մյուսին ստախոսության մեջ մեղադրում… Առերևույթ ակնհայտ է, թե որն է այս ամենի նպատակը: Նրանց նպատակը մեկը մյուսի վրա պատասխանատվություն գցելն է, պատերազմի արդյունքների վերաբերյալ իրենց պատասխանատվությունից խուսափելուն ուղղված գործողություններ են սրանք… Այս բանավեճում շունը տիրոջը չի ճանաչում: Ինձ մոտ տպավորություն է, որ պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք ընդհանուր ղեկավարումը, որևէ մեկը չի գտնվել իր տեղում: ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը այլ բան էր ասում, Մովսես Հակոբյանը՝ բոլորովին այլ բան, Արայիկ Հարությունյանը՝ այլ բան, Նիկոլ Փաշինյանը՝ այլ բան: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մենք չափից դուրս անլրջացրել և անլրջացնում ենք պատերազմական գործողությունների ղեկավարման գործընթացը: Դրա արդյունքն էլ սա է: Պետք է լրջանալ և սթափվել»:

Back to top button
Close