ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Նոյեմբերի 7-ին Ստեփանակերտը դատարկել էին. տղաներին թողեցին մսաղացի մեջ, կոտորվելու թողեցին». Արայիկ Պապիկյանը բացառիկ մանրամասներ է պատմում պատերազմից

Փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով պատերազմի օրերին փաստահավաք առաքելությամբ եղել է Արցախում, ԳԱԼԱ«Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում մանրամասներ է պատմել այդ օրերին տեղի ունեցած զարգացումների մասին:

Պապիկյանի խոսքերով, ռազմաքաղաքական ղեկավարությունը ամենեւին էլ պատերազմ չի մղել հաղթանակի համար: Բոլորը սպասել են զանգի՝ Կրեմլից:

«Բոլորն են մեղավոր՝ եւ՛ քաղաքական իշխանությունը, եւ՛ ռազմական ղեկավարությունը: Ռազմաքաղաքական առումով, այո՛, նրանք միմյանց մեղադրելու իրավունք ունեն միայն այնքանով, որքանով որ բոլորը մեղավոր են: Նրանք ազնիվ չեն, որովհետեւ չեն ցանկանում հասարակությանը ճշմարտությունը ներկայացնել եւ ընդամենը անում են քաղաքական հայտարարություններ. պարտության պատասխանատվությունը կրում ենք եւ վերջ: Դա չի կարող այդպես լինել: Պետք է լինեն իրավական հետեւանքներ»,-ասում է Արայիկ Պապիկյանը՝ մանրամասնելով, թե Արցախում աշխատելու ընթացքում ինչի է ականտեսը դարձել:

 

Back to top button
Close