ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Հայաստանի վրա ուղղակի ճնշում կա, Ղարաբաղի վրա՝ ավելի մեծ ճնշում. ուշքի գալ է պետք

«Մեր բանակը պատրաստ չէր այս պատերազմին: Այս պատերազմը, իմ կարծիքով, մեր բոլոր աշխարհաքաղաքական վերլուծաբանների կողմից անգամ չէր կանխատեսված, բացի առանձին դիտարկումներից»,-ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ ԳԱԼԱ«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում:

Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է, որ առնվազն խորհրդարանական մակարդակում տեղի ունենա լուրջ քննություն 44-օրյա պատերազմի մանրամասների վերաբերյալ:

«Որովհետև անգամ առաջին դեմքերի մակարդակով մեղադրանքներ են հնչում շատ՝ չբացահայտելով երևույթները, և դա հասարակության մեջ լրացուցիչ նոր տագնապների ու կասկածների առիթ է տալիս… Նույնիսկ պատերազմի օրերին դժվար չէր հասկանալ, որ պատերազմի ընթացքի վրա ազդեցության տարբեր բևեռներ կային: Ես չեմ կարող ասել՝ իշխանությունը ինչ կարող էր անել համախմբման համար»:

Խառատյանի խոսքերով՝ շատ է ուշանում արցախյան խնդիրը ինտենիսիվ և արագ քննարկման ներառելու հարցը:

«Արդեն ուշացել է: Նիկոլ Փաշինյանի՝ համաձայնագիրը ստորագրելու հենց հաջորդ օրը պետք է մեր հասարակությունը բոլոր դռները ծեծեր և պահանջեր ներկայացնել: Ի վերջո, միջազգայնորեն համաձայնեցված է եղել, որ ոչ բռնի, ոչ ռազմական լուծումներով ԵԱՀԿ Մինսկի խումբն է այս խնդրի հիմնական որոշողը: Հիմնական որոշողը ԵԱՀԿ Մինսկի խմբից դարձավ միայն Ռուսաստանը: Հիմա խնդիրը որոշում են Ռուսաստանն ու Թուրքիան և մասամբ Ադրբեջանը:

 

 

Back to top button
Close