Նորություններ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 20-ին, ժամը 08.30-ին, Երևանի Բագրատունյաց և Սողոմոն Տարոնցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 37-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 19-ին, ժամը 21.45-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «Սուբարու», «Մերսեդես» և կայանված «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 20-ին, ժամը 21.20-ին, Երևանի Օհանովի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 20-ին, ժամը 17.50-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 20-ին, ժամը 19.05-ին, Երևանի Պ. Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 43-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 20-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Շահազիզի փողոցի իր տան բակում մեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 3-ամյա որդուն, որին մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ-3110 » մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106» -ի 83-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 20-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհի 3-րդ կմ-ին «Իժ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close