Նորություններ

Ծառից կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայողը Թալին քաղաքից էր

Այսօր՝ ապրիլի 20–ին, Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակից տարածքում  ծառից կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանն Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր, մի քանի ամսվա ծառայող։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Նարեկ Խաչատրյանն ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, եւ ուսումը պետք է շարունակեր ծառայությունից հետո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սեւակի Խաչատրյանի դին՝ ծառից կախված վիճակում։

Back to top button
Close