Նորություններ

Երևանում բախվել են Nissan-ն ու ՍՊԸ-ներից մեկի անվտանգության աշխատակցի մոտոցիկլետը. նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլետի բախում է տեղի ունեցել Երևանում: Բագրատունյաց պողոտա և Սողոմոն Տարոնցի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 65-ամյա Արտյոմ Չալյանի վարած Nissan մակնիշի և 37-ամյա  Արմեն Զալոյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլետը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է,  իսկ մոտցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝  բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավար Ա. Զալոյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես  անվտանգության աշխատակից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close