ՆորություններՍպորտ

Պաշտոնական․ Հայտնի է՝ ով կգլխավորի Տոտենհեմը մինչև այս մրցաշրջանի ավարտը

«Տոտենհեմը» հայտարարել է 29-ամյա Ռայան Մեյսոնին` մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակելու մասին:

Մեյսոնի օգնականները կլինեն Քրիս Փաուելը և Նայջել Գիբսը: Միշել Ուորմը նշանակվել է դարպասապահների ժամանակավոր մարզիչ: Լեդլի Քինգը կշարունակի աշխատելմարզչական շտաբի հետ:

«Տոտենհեմը» երկուշաբթի հեռացրեց գլխավոր մարզչի պաշտոնից Ժոզե Մոուրինյուին: 32 տուրից հետո լոնդոնցիները մրցաշարային աղյուսակում 7-րդն ե ՝ 5 միավոր հետ մնալով Չեմպիոնների լիգայի գոտուց, և 24 միավոր զիջելով առաջատար «Մանչեսթեր Սիթիին»:
Back to top button
Close