ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հեռանում է Ռուսաստանից

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հաստատել է, որ այս շաբաթ կմեկնի Վաշինգտոն՝ խորհրդակցությունների համար, տեղեկացնում է BBC-ն: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Սալիվանը հրաժարվում է լքել Ռուսաստանը, չնայած ՌԴ ԱԳՆ-ի համառ առաջարկություններին՝ վերադառնալ ԱՄՆ  խորհրդակցությունների համար:

«Կարևոր եմ համարում Վաշինգտոնում Բայդենի վարչակազմի իմ նոր գործընկերների հետ ուղղակիորեն խոսել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի մասին»,- ասվում է Սալիվանի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգներ մեկնելու պատճառներից մեկն այն է, որ նա արդեն մեկ տարուց ավելի է չի տեսել իր ընտանիքին:

Դեսպանը Ռուսաստանի մայրաքաղաք կվերադառնա նախքան ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Ջոզեֆ Բայդենի ու Վլադիմիր Պուտինի  հանդիպումը:

ԱՄՆ դեսպանի վերադարձը կախված կլինի դրա նպատակահարմարությունից, հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր 10 ամերիկացի դիվանագետների արտաքսման մասին՝ ի պատասխան նոր պատժամիջոցների և ԱՄՆ-ից ռուսաստանցի դիվանագետների արտաքսման:

Back to top button
Close