ՄիջազգայինՆորություններ

Բրազիլական շտամը 2 անգամ ավելի վարակիչ է, քան կորոնավիրուսի մյուս տեսակները

Գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2-ի նոր տարբերակը, որը հայտնաբերվել է Բրազիլիայի մի քանի շրջաններում, 2 անգամ ավելի տարածուն է, քան կորոնավիրուսի նախորդ հայտնի շտամները: Ինչպես հայտնում է mk.ru-ն, հետազոտությունը հրապարակվել է միջազգային բժշկական ամսագրում:

P.1 կորոնավիրուսի շտամը, ըստ գիտնականների, 1,7-2,4 անգամ ավելի վարակիչ է, քան մյուս շտամները: Պատճառը դեռեւս հայտնի չէ: Ենթադրությունը, որ փոխանցման դյուրինությունը կապված է մարդու օրգանիզմում երկար մնալու հետ, չի հաստատվել:

Բրազիլիայի Մանաուս քաղաքում, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել էր նոր շտամը, հիվանդների մահվան  հավանականությունը 1,2-1,9 անգամ ավելի մեծ է եղել: Այնուամենայնիվ, հայտնի չէ՝ դա պայմանավորված էր վիրուսի մուտացիայով, թե՞ կապված էր գերբեռնված առողջապահական համակարգի հետ:

Բժիշկները հայտնաբերել են վիրուսի 17 մուտացիա: Դրանցից երեքը հատկապես մտահոգում են հետազոտողներին, քանի որ սպիտակուցային մուտացիաները թույլ են տալիս դրանց ավելի սերտ կապվել մարդու մարմնի բջիջների հետ և նույնիսկ օգնում են խուսափել հակամարմիններից:

Գիտնականները կարծում են, որ P.1 կորոնավիրուսի շտամն առաջացել է 2020թ.-ի վերջին, իսկ նոյեմբերից սկսել է ակտիվորեն տարածվել: Վիրուսի նոր տարբերակը տարածվել է ամբողջ Բրազիլիայում և այդ երկրի սահմաններից դուրս:

Back to top button
Close