ՄիջազգայինՆորություններ

Ավելի քան 20 նավ եւ գրոհային ինքնաթիռներ. ռուսները մանեւրում են Սեւ ծովում

Սեւծովյան նավատորմի նավերը Սեւ ծովում զորավարժություններ են անցկացրել Հարավային ռազմական օկրուգի օդուժի հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

«Սևծովյան նավատորմի ավելի քան 20 նավ համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավային ռազմական շրջանի ՌՕՈւ-ի Սու-25 ՍՄ 3 գրոհային ինքնաթիռների եւ ՀՕՊ-ի անձնակազմերի հետ»,-ասվում է Սևծովյան նավատորմի տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ դրանք պլանային վարժանքներ են, իրականացվել են Սևծովյան նավատորմի ուժերի ստուգման ծրագրի համաձայն:

«Ավելի վաղ Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 50 ինքնաթիռներ վերահսկողական ստուգման շրջանակներում տեղափոխվել էին Ղրիմի Հանրապետություն»:

Զորավարժություններին ներգրավված էին Սևծովյան նավատորմի նավերի ջոկատները՝ այդ թվում «Ծովակալ Մակարով» և «Ծովակալ Էսսեն» ֆրեգատները:

Հետ է մղվել պայմանական թշնամու օդային հարձակումը՝ կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցներ:

Հարավային ռազմական օկրուգի գրոհային ինքնաթիռները եւս վարժանքներ են անցկացրել: Ռուսաստանցի օդաչուները թռիչքներ են իրականացրել խիստ ցածր բարձրություններում` հիդրոօդերևութաբանական բարդ պայմաններում:

Back to top button
Close