Նորություններ

9 ահազանգ է ստացվել ՀՀ տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ

Ապրիլի 18-ից 19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

Back to top button