Նորություններ

Ալիեւի տխրահռչակ պուրակում շարունակում են հրեշավոր միջադեպեր տեղի ունենալ

Ալիեւի տխրահռչակ պուրակում շարունակում են հրեշավոր միջադեպեր տեղի ունենալ: Դրանցից մեկի մասին Twitter-ի իր էջում պատմել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:

«Օգտակար «զվարճանք» բոլոր տարիքի անձանց համար Բաքվի ցեղասպանության նոր պուրակում»,-գրել է լրագրողը՝ ներկայացնելով հատված մոր մեկնաբանությունից (նա չի կարողացել գտնել իր որդուն և անհանգստացել է, մինչև…). «Ես հանկարծ տեսա, որ Ամիրը հիացած վազում է դեպի մեզ, նա տեսավ գնդացիրը և գնդակահարեց հայերի բոլոր ֆիգուրներին խրամատում»:

«Ադրբեջանցիներն իրենց երեխաների մեջ ատելություն և թշնամանք են սերմանում հայերի նկատմամբ, մինչդեռ միջնորդ երկրի շատ քաղաքական գործիչներ խոսում են ինչ-որ ֆանտաստիկ խաղաղ գոյակցության մասին»:

Back to top button