ՆորություններՍպորտ

Աղբյուր․ ՈՒԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը

ՈՒԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը, որն անցկացվելու է 2024 թվականին։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ նոր ձևաչափով մրցաշարին ներկայիս 32 թիմի փոխարեն կմասնակցի 36-ը։ Էլիտար ակումբները, որոնք չեն կարողանա անցնել որակավորումը, նոր տեղեր կստանան։ Փոփոխության համաձայն՝ խմբերի բաժանվելու փոխարեն կձևավորվի մեկ լիգա։ Փլեյ-օֆֆ դուրս կգան լավագույն 8 թիմերը, իսկ մնացած ակումբները փլեյ-օֆֆի նոր փուլի միջոցով որակավորում կանցնեն։

Նշվում է, որ թարմացված ձևաչափով մրցաշարում յուրաքանչյուր ակումբի համար երաշխավորված է լրացուցիչ 10 խաղ, ինչպես նաև եկամտի մեծացում։

Back to top button