Նորություններ

«120 grammi» ճարտարապետական ընկերությունը հերքել է Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանն իր մասնակցության վերաբերյալ լուրերը

«120 grammi» ճարտարապետական ընկերությունը հերքել է Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանն իր մասնակցության վերաբերյալ լուրերը: Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը «120 grammi» ճարտարապետական ընկերության ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:

Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում «120 grammi» ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Back to top button
Close