ՆորություններՍպորտ

Ռեալը միավորներ կորցրեց Խետաֆեի դեմ խաղում

Լա Լիգայի 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Խետաֆեին» ու չկարողացավ հաղթանակ տոնել։ Թիմերին այդպես էլ չհաջողվեց գրավել միմյանց դարպասը։

Չնայած նրան, որ ողջ խաղի ընթացքում Զիդանի սաները տարածքային առավելություն ունեին, բայց մրցակիցը թույլ չտվեց այն գոլի վերածել։

Այսպիսով, «Ռեալը» 67 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է։ Այն 70 միավորով գլխավորում է «Ատլետիկոն»։ 3-րդ տեղում «Բարսելոնան» է 65 միավորով, նրանք մեկ խաղ պակաս են անցկացրել։

Back to top button
Close