Նորություններ

Վրաստանում ադրբեջանցին կացնահարել է ոստիկանին, երբ վերջինս փորձել է նրան ձերբակալել

Վրաստանում նախօրեին ոստիկանների վրա հարձակման երկու դեպք է գրանցվել՝  Աջարիայում և Սվանեթիում: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Երկու դեպքում էլ տուժած ոստիկանները հիվանդանոց են տեղափոխվել:

Կախեթի շրջանում ոստիկանին կացնահարել են: Ազգությամբ ադրբեջանցի 40-ամյա Քամիլ Նամազովը վիրավորել է իրավապահ մարմնի աշխատակցին, երբ վերջինս փորձել է նրան ձերբակալել:

Ոստիկանին տուն են հրավիրել Քամիլ Նամազովի ընտանիքի անդամները՝ խնդրելով ձերբակալել նրան: Տղամարդն իրեն ագրեսիվ է պահել և սպառնացել է սպանել տան անդամներին:

Ձերբակալված ադրբեջանցու ծնողները հայտնել են, որ նա վերջերս թմրանյութ է օգտագործել և հոգեկան խնդիրներ ունի:

Back to top button
Close