ՄիջազգայինՆորություններ

Լուկաշենկոյի սպանության փորձի գործով կալանավորվածները ՊԱԿ-ի մեկուսարանում են. Բելառուսում առաջին անգամ է նման հոդվածով քր.գործ հարուցվել

Բելառուսի պատմության մեջ առաջին անգամ քրեական գործ է հարուցվել իշխանությունը բռնազավթելու փորձի հոդվածով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ձերբակալվածները կասկածվում են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սպանությունը կազմակերպելու մեջ:

Այս մասին հայտարարել է Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի հետաքննության վարչության պետ Կոնստանտին Բիչեկը: «Իրականում դա հեղաշրջման նախապատրաստություն էր»,- ասել է նա:

«Քրեական գործ է հարուցվել Բելառուսի Հանրապետության Քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածով՝ դավադրություն կամ այլ գործողություններ` հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը զավթելու համար: Ինքնիշխան Բելառուսի պատմության մեջ նման դեպք դեռեւս չէր եղել»,- ավելացրել է երկրի ՊԱԿ ներկայացուցիչը:

«Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժամիջոցը նախատեսում է ազատազրկում 8-12 տարի ժամկետով»,- հստակեցրել է Բիչեկը:

Նա հայտնել է, որ Լուկաշենկոյի սպանության փորձի գործով կալանավորվածները բանտում են, համագործակցում են հետաքննության հետ և խոստովանություններ տալիս:

«Ներկայումս քննչական գործողությունները շարունակվում են: Ձերբակալված անձինք տեղափոխվել են ՊԱԿ-ի նախնական կալանքի կենտրոն: Նրանք համագործակցում են հետաքննության հետ, խոստովանական ցուցմունքներ են տալիս: Ի դեպ, մենք դիմումներ ենք պատրաստել՝ ուղղված օտարերկրյա պետությունների իրավասու արդարադատական հաստատություններին՝ քրեական գործի հետաքննության ընթացքում մեզ իրավաբանական օգնություն տրամադրելու համար»:

Ըստ Բիչեկի, փաստաբան Յուրի Զենկովիչը, ով ունի ամերիկյան քաղաքացիություն եւ խմբավորման կազմում նախապատրաստել է Լուկաշենկայի դեմ մահափորձը, կապված է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ և փորձել է հավաքագրել զինվորականների, ովքեր գումարի դիմաց պատրաստ են եղել տապալել բելառուսական իշխանությունը:

 

Back to top button
Close