ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ը Ռուսաստանին սպառնացել է հետևանքներով, եթե Նավալնին մահանա բանտում

Ամերիկյան կողմը հայտարարել է, որ Ռուսաստանի համար հետեւանքներ կարող են ունենալ, եթե Ալեքսեյ Նավալնին մահանա կալանավայրում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը CNN-ի եթերում:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը Ռուսաստանի իշխանություններին տեղեկացրել է, որ իրենք պատասխանատու են այն ամենի համար, ինչ կարող է տեղի ունենալ Նավալնիի հետ անազատության մեջ, և նրանք պատասխանատվության կենթարկվեն միջազգային հանրության կողմից:

«Ինչ վերաբերում է հատուկ միջոցներին, որոնք կարող ենք ձեռնարկել, մենք դիտարկում ենք նրանց վճարելու շատ տարբեր հնարավորություններ, այս փուլում ես դրանց մասին հրապարակայնորեն չեմ խոսի, բայց մենք ասացինք, որ Նավալնիի մահվան դեպքում հետևանքներ կարող են լինել»,- ավելացրել է ամերիկացի առաջնորդի օգնականը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ մի շարք երկրների անառարկելի պահանջները, ինչպես նաև լրատվամիջոցներում Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ քարոզարշավն ուղղված են բացառապես երկրում քաղաքական իրավիճակի ապակայունացմանը:

Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության տվյալների համաձայն՝ Նավալնիի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Back to top button
Close