ՄիջազգայինՆորություններ

ՌԴ ԱԳՆ-ն վճռական բողոք է հղել Չեխիային. ռուսները տեղի ունեցածի մեջ ամերիկյան հետք են տեսել

Ռուսաստանի ԱԳՆ-ն իր վճռական բողոքն է հայտնել Պրահային՝ կապված ռուսաստանցի դիվանագետների արտաքսման և զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին ներգրավված լինելու մեղադրանքների հետ: Այս մասին հայտնում է դիվանագիտական ​​գերատեսչության կայքը:

«Չեխիայի իշխանությունները կայացրեցին աննախադեպ որոշում Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսման վերաբերյալ՝ Վրբետիցե ավանի ռազմական պահեստներում 2014թ.-ին տեղի ունեցած պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների առնչության մասին անհիմն պատրվակներով: Սա առավել անհեթեթ է, քանի որ ավելի վաղ Չեխիայի ղեկավարությունը մեղադրում էր այն ընկերություններին, որոնց պատկանում են այդ պահեստները»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ռուսաստանը Չեխիայի գործողություններն անվանել է հակառուսական ակցիաների շարքի շարունակություն և տեղի ունեցածի մեջ ամերիկյան հետք է տեսել:

«Ռուսաստանի դեմ ամերիկյան վերջին պատժամիջոցների ֆոնին, ԱՄՆ-ին հաճոյանալու համար, Չեխիայի իշխանություններն այս առումով նույնիսկ գերազանցել են իրենց արտասահմանյան տերերին»,- նշված է ԱԳՆ-ի հայտարարությունում:

Ռուսական կողմը խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, որոնք «սադրանքի հեղինակներին» կստիպեն գիտակցել երկրների միջեւ հարաբերությունների ոչնչացման իրենց պատասխանատվությունը:

Ավելի վաղ Չեխիան հայտարարել էր երկրից 18 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին:

Back to top button
Close