Նորություններ

Ակնայում ականի պայթյունից ադրբեջանցի 38-ամյա հովիվը կորցրել է ոտքը

Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնա (Աղդամ) շրջանում ադրբեջանցի 38-ամյա հովիվ Արիֆ Գուլիեւը պայթել է ականի վրա:

Գուլիեւին տեղափոխել են հիվանդանոց եւ անդամահատել ձախ ոտքը:

Նշվում է, որ տվյալ տարածքում ադրբեջանցին ոչխարների հոտ էր արածեցնում։ Այդ երկրի ԱԳՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին՝ զերծ մնալ այդ տարածքներ այցելելուց:

Back to top button
Close