Նորություններ

Երեւանում BMW-ն կոտրել է բազալտե հենապատը, արմատախիլ արել ծառեր եւ կողաշրջված հայտնվել բնակչի այգում․ կան վիրավորներ

BMW  մակնիշի ավտոմեքենան այսօր՝ ապրիլի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու երկաթե սյանը, ապա առաջ ընթացել ու բախվել  բազալտե հենապատին կոտրել այն եւ կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 40 շենքի բնակչի այգում, կոտրելով ու արմատախիլ անելով մի քանի ծառ։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու բժիշկների հերթապահ խումբը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:

Back to top button
Close