Նորություններ

Կորոնավիրուսով վարակված հղիներին խորհուրդ չի տրվում ինքնաբուժությամբ զբաղվել․ ԱՆ

Առողջապահաթյան նախարարաությունն իր ֆեյբուքյան էջում գրում է.

Վերջին շաբաթների ընթացքում COVID-19-ի հիվանդացության ցուցանիշների բարձրացմամբ և բուժօգնության ուշ դիմելու փաստերով պայմանավորված` առողջապահության նախարարությունը հորդորում է մեր բնակչությանը, հատկապես հղիներին, հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ:

Բուժումը հնարավորինս արագ կազմակերպելու, իսկ անհրաժեշտության դեպքում բժշկական կենտրոն ուղղորդելու նպատակով` անհրաժեշտ է անմիջապես դիմել հսկող բժշկին:

 

Back to top button
Close