Նորություններ

Պեսկովը կարծում է, որ Ռուսաստանը Թուրքիային հնարավոր է, որ համոզի Ղրիմի հարցում, իսկ Ուկրաինային՝ դժվար թե

Ռուսաստանը ժամանակի ընթացքում կարող է համոզել Թուրքիային Ղրիմի հարցում իր դիրքորոշման իրավացիության հարցում, սակայն նույնը հասցնել Ուկրաինային դժվար թե հնարավոր լինի: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ղրիմի վերաբերյալ նրանց հայտարարությունները վերաբերում են այն հարցերի շարքին, որոնց շուրջ մենք նախկինի պես լուրջ տարաձայնություններ ունենք»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: «Այդ տարաձայնությունները դժվար թե հնարավոր լինի կարգավորել ուկրաինական կողմի հետ, բայց մենք հուսով ենք, որ մեր հետեւողական գիծը թույլ կտա, այնուամենայնիվ, համոզել մեր թուրք գործընկերներին, որ Ղրիմի նկատմամբ իրենց ներկայիս դիրքորոշումը միանգամայն սխալ է»:

Ընդ որում Պեսկովը նշել է, որ հարաբերությունները, որոնք Թուրքիան կառուցում է հարեւան երկրների հետ, վերաբերում են պետության ինքնիշխան իրավունքի ոլորտին: «Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցություններին, դրանք երկու պետությունների երկկողմ հարաբերություններն են», — ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Պեսկովը բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք վերջին շաբաթներին Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերություններում ինչ-որ «սառնություն» է առաջացել՝ նշելով, որ հակառակը, երկու երկրների հարաբերությունները զարգանում են։

Back to top button
Close