Նորություններ

Գևորգ Կոստանյանի գործը կարճվել է․ ՍԴ խոսնակը ներկայացրել է հիմքերը

Հայաստանի նախկին գլխավոր դատախազը «Մարտի 1»-ի գործում ներգրավված էր որպես մեղադրյալ։

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը որոշել է կարճել գործի վարույթը։ Facebook-ի իր էջում տեղեկությունը հայտնել է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։

«Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց գործի վարույթը կարճել»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ դեռ 2019-ի նոյեմբերի 24-ին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր տվել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում և խափանման միջոց ընտրվել կալանավորումը։

Back to top button
Close