ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Տանը մոռացած ակնոցը 80-ամյա թոշակառուին օգնել է վիճակախաղում շահել 116.000 ֆունտ սթերլինգ

80-ամյա բրիտանացի Դենիս Ֆոսեթին բախտ է վիճակվել 116.000 ֆունտ սթերլինգ շահել EuroMillions վիճակախաղում. տղամարդը ընտրել է ոչ թե իր սովորական թվերը, այլ պատահականները, քանի որ տանն է մոռացել ակնոցը: Սովորաբար Դենիսն օգտագործում էր իր հարազատների ծննդյան օրվա թվերը, բայց այդ օրը նա ռիսկի է դիմել և թվերի կամայական համադրություն նշել:

Դենիս Ֆոսեթը և նրա 75-ամյա կինը՝ Էնը, ծրագրում են շահումը ծախսել Դերբիշիրում իրենց տան վերանորոգման, ինչպես նաև նոր կենցաղային տեխնիկա գնելու վրա, իսկ մնացած գումարը նրանք ցանկանում են բաժանել ընտանիքի անդամներին: Ամուսիններն ամեն շաբաթ խաղում են EuroMillions վիճակախաղը՝ տոմսեր գնելով նույն խանութից:

«Ես հասկացա, որ մոռացել եմ ակնոցս և չեմ տեսնում տոմսի թվերը: Հետո ես մոտեցա վաճառասեղանի ետևում գտնվող կնոջը և խնդրեցի նրան պատահական ընտրություն կատարել: Նույն երեկո ինձ մոտ տարօրինակ զգացողություն առաջացավ, և ես կնոջս ասացի, որ այս անգամ մենք շահելու ենք ջեքփոթը»,- պատմում է երջանիկ տղամարդը, ով մինչ թոշակի անցնելը աշխատել է որպես շինարար և հանքագործ:

«Հենց համաճարակն ավարտվի, մենք ընտանեկան մեծ երեկույթ կանցկացնենք՝ տոնելու հաղթանակը»,- նշել է Դենիսի կինը:

Back to top button
Close