Պատերազմում զոհված որդուն հուղարկավորելուց հետո ծնողներին երեք անգամ հրավիրել են ԴՆԹ անալիզ հանձնելու.aravot.am

Կապիտան Գագիկ Պողոսյանը զոհվել է արցախյան վերջին պատերազմում, հոկտեմբերի 14-ին, 25 տարեկան էր։ Ծնողներն ասում են՝ տղաներն այդ օրը Ջրականից դեպի Հադրութ էին շարժվում, հրետակոծության տակ են ընկել, մինչ մահացու վիրավորում ստանալը՝ Գագիկը հասցրել է իր զինակից ընկերներին փրկել, իսկ նրա կյանքը չեն հասցրել փրկել։
Գագիկի մայրը՝ Լիլիթ Վարդանյանը aravot.am-ին պատմել է, որ որդու զոհվելու լուրը նրանց հայտնել են ընկերները, հոկտեմբերի 16-ին, ասել են, որ որդու մարմինը չեն գտել․ «Մենք սկսեցինք զանգել տարբեր տեղեր, հետաքրքրվում էինք, ոչ ոք ոչինչ չէր ասում, խառնաշփոթ վիճակ էր։ Երբ հաստատվեց, որ զոհվել է, սկսեցինք փնտրել մարմինը։ Արցախում, Հայաստանում, բոլոր հիվանդանոցներում, դիահերձարաներում, հոկտեմբերի 20-ին Մեծամորի դիահերձարանում գտանք»։
Որդու հուղարկավորումից հետո, ինչպես տիկին Վարդանյանը պատմեց, երեք անգամ իրենց զանգահարել են, հրավիրել որդու մասունքը նույնականացնելու համար ԴՆԹ փորձաքննության։ «Հոկտեմբերին հուղարկավորեցինք, հունվարին, փետրվարին, հետո մարտին տարբեր քննչականներից զանգում ասում էին՝ եկեք ԴՆԹ-ի։ Հունվարին զանգեցին, ասացին՝ ձեր որդու ԴՆԹ-ի պատասխանը եկել է, հետո նորից զանգեցին։ Բայց մենք Գագիկի ամբողջական մարմինն ենք հուղարկավորել։ Մի անգամ էլ մի տղա էր զանգել, ասում էր՝ գուցե շփոթել ենք իր եղբոր հետ։ Բայց ոչ, նման բան չկա»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդսլ aravot.am-ում