Նորություններ

Ճիշտ պահն է, որ իրավապահ մարմինները պաշտոնապես հայտարարեն, որ հրաժարվել են անկախությունից

Փաստաբան Արամ Վարդևանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Փաստորեն Վարդապետյան Աննան արդարադատության իրականացմանը առհասարակ չէր խոչընդոտել՝ քննիչի որոշումները խմբագրելով, բանկային գաղտնիք ստանալով, այլ ուղղակի մասնագիտական աջակցություն էր ցուցաբերում որպես վարչապետի օգնական, իսկ իշխանության համար այլևս ոչ սրտի ԲԴԽ նախագահ Վարդազարյան Ռուբենին մեղադրանք առաջադրեցին արդարադատությանը խոչընդոտելու համար։

Ախր քննչական մարմինները հասկացանք նույնիսկ ԲԴԽ հենց սրտի անդամի մոտ նույնիսկ «կանչվում» են, բա դատախազությունը սրանից հետո ինչպես է լուրջ դեմքով խոսելու անկախության մասին։ Ճիշտ պահն է, որ իրավապահ մարմինները արդեն հենց պաշտոնապես հայտարարեն, որ իրենք հրաժարվել են անկախությունից․․․»։

Back to top button
Close