Նորություններ

Օրբելիանիի պալատում Սալոմե Զուրաբիշվիլին դիմավորեց հայ գործընկերոջը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի նստավայրում՝ Օրբելիանիի պալատում, դիմավորեց հայ գործընկերոջը՝ Արմեն Սարգսյանին ու նրա տիկնոջը: Ժամեր անց  նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես կգան:

Նախագահի դիմավորման արարողության տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է այսօր, այն երկու օր կտևի:

Ծրագրված է նաև հանդիպում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի, ինչպես նաև Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:

Այցի երկրորդ օրը ՀՀ նախագահը կայցելի Թբիլիսիի հայ առաքելական առաջնորդանիստ սբ․ Գևորգ եկեղեցի:

aliq.ge

Back to top button
Close