Նորություններ

ՀՀ նախագահի այցից հետո մեր հարաբերությունները որակապես նոր մակարդակ կտեղափոխվեն. Վրաստանի ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Հայաստանի նախագահի այցը Վրաստան կարևոր իրադարձություն է հարամում երկկողմ հարաբերություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի առաջին ալիքը, Զալկալիանին նշել է, որ այս այցը լավ առիթ է երկկողմ հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունները և տարածաշրջանում առկա իրավիճակը քննարկելու համար:

«Այցն անցկացվում է շատ կարևոր ժամանակահատվածում, և, բնականաբար, շատ լավ հնարավորություն կա երկկողմ հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակը քննարկելու համար: Այս այցի ընթացքում մենք հնարավորություն կունենանք խոսել վերջին տարիներին վրաց-հայկական հարաբերությունների դինամիկայի, ինչպես նաև ապագա հեռանկարների մասին: Անհրաժեշտ է փոխանակել դիրքորոշումները տարածաշրջանում տիրող իրավիճակի և այն ամենի վերաբերյալ, ինչը պետք է արվի տարածաշրջանի երկարաժամկետ կայունության և զարգացման համար: Համոզված եմ, որ այս այցից հետո մեր հարաբերությունները որակապես նոր մակարդակ կտեղափոխվեն», – ասաց Դավիթ Զալկալիանին:

Back to top button
Close