Նորություններ

Կրեմլը հայտարարել Է, որ առաջիկայում հնարավոր չԷ կազմակերպել Պուտինի եւ Բայդենի հանդիպումը

Նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը հնարավոր չԷ կազմակերպել կարճ ժամկետներում, հարցը գտնվում Է ուսումնասիրման փուլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Պեսկովին հարցրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մասին, որը նախօրյակին ասել Էր, թե Բայդենը Պուտինին առաջարկել Է հանդիպել «առաջիկա շաբաթներին»:

Պատասխանելով այն հարցին, թե խոսք կա արդյոք երկկողմ հանդիպման կամ Կլիմայական գագաթնաժողովի մասին, որն անցկացվելու Է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, Պեսկովն ասել Է. «Ոչ, երկկողմ հանդիպումն, անշուշտ, չի ստացվի այդքան արագ կազմակերպել, հարցն առաջվա պես գտնվում Է վերլուծության փուլում: Սա առաջին: Եվ երկրորդ՝ դե իհարկե, խոսքը, հավանաբար, հաջորդ շաբաթ պլանավորված Կլիմայական գագաթնաժողովի մասին Է»:

Նախագահի մամուլի քարտուղարը նշել Է, որ Կլիմայական գագաթնաժողովին ռուսական կողմի մասնակցության հարցը նույնպես գտնվում Է քննարկման փուլում:

«Ոչ, առայժմ քննարկվում Է, գտնվում Է քննարկման փուլում»,-ասել Է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ընդունվել Է արդյոք համապատասխան որոշում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Back to top button
Close