ՆորություններՍպորտ

Նեյմարը հայտնել է՝ ինչով է զբաղվելու ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է պրոֆեսիոնալ պոկեր խաղացող դառնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:

«Դա ճիշտ է։ Ինձ այս խաղը շատ է դուր գալիս: Կարիերաս ավարտելուց հետո կկարողանամ մասնակցել աշխարհի տարբեր մրցաշարերի:

Հիմա դա հնարավոր չէ, քանի որ ես շատ խիտ մարզումների և խաղերի ժամանակացույց ունեմ: Ես գրեթե ամեն օր պոկեր եմ խաղում համակարգչով»,- մեջբերում է ֆուտբոլիստին Mundo Deportivo-ն:

Back to top button
Close