Նորություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Opel Astra-ն ու Opel Zafira-ն. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում բախվել են Opel Astra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel Zafira-ն  գլխիվայր շրջվել է, մեկ հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների  և վիրավորի ինքնությունը:

Օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close