ՆորություններՍպորտ

Արթուր Դավթյանը Նովի Սադի մրցաշարում գրավել է 2-րդ հորիզոնականը, Մամիկոն Ղարիբյանը՝ 3-րդ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց Third Saturday Mix 200 մրցաշարը, որին մասնակցում էին 18 շախմատիստ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր և 7 միջազգային վարպետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Մրցաշարում հաջող հանդես եկան պատանի շախմատիստներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը։ Դավթյանը 10 հնարավորից վաստակեց 7 միավոր, գրավեց 2-րդ հորիզոնականը և 12 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։

Ղարիբյանը վաստակեց 6,5 միավորով գրավեց 3-րդ հորիզոնականը և 13 կետով բարելավեց անհատական վարկանիշը։ Մրցաշարի հաղթող դարձավ 8 միավոր վաստակած գրոսմայստեր Հանս Մոկե Նիեմանը։

armsport.am

Back to top button
Close