Նորություններ

Արցախի ՄԻՊ-ը Ամարասի համալիրից հայկական դարավոր մշակույթը փրկելու ուղերձ է հղել աշխարհին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ուղերձ է հղել Ամարասի վանական համալիրից, ուղերձը տեղադրել է ֆեյսբուքյան էջում ու կից գրառում արել.

«Մշակույթի միջազգային օրվա առթիվ Ամարասի վանական համալիրից իմ ուղերձն եմ հղել միջազգային կազմակերպություններին` անտարբեր չմնալու հայկական մշակույթի դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ և քայլեր ձեռնարկելու հայկական դարավոր մշակույթը փրկելու համար, որը պատկանում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը»:

Back to top button
Close