Նորություններ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 14-ին, ժամը 14.30-ին, Երևանի Վարդանանց փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 07.45-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում «ՄԱԶ» բեռնատարը բախվել է արգելապատնեշին. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 18.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 11.30-ին, 54-ամյա քաղաքացին ոստիկանության բաժանմունքում հաղորդում է տվել, որ ապրիլի 13-ին, ժամը 16.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկվել «Օպել» մակնիշի մեքենայի վարորդի կողմից: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 12.50-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտոյի» 30-ամյա վարորդը, «ՎԱԶ-21061» -ի 23-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 79-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 92-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 30-ամյա վարորդը բուժօգնություն է ստացել դեպքի վայր ժամանած շտապօգնության անձնակազմի կողմից, իսկ 38-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 14-ին, ժամը 16.00-ին, Պառավաքար-Իջևան ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես Բենց 230» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը. 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close