ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Մեքսիկայում 5-15 տարեկան երեխաները զենք են վերցրել՝ թմրակարտելներին դիմակայելու համար. ծնողները կիսվել են լուսանկարներով

Մեքսիկայի հարավարևմտյան Գերերո նահանգի Այաուալտեմպա գյուղի 5-15 տարեկան 34 մանկահասակ-զինյալներ երթով անցել են իրենց բնակավայրի փողոցներով:

Դեմքերը թաշկինակներով փակած փոքրիկները ձեռքերում պահել են հրացաններ ու մահակները՝ փորձելով գրավել Մեքսիկայի կառավարության ուշադրությունը:

Նրանք պնդում են, որ իշխանություններն իրենց բոլորովին անպաշտպան են թողել նահանգում գերիշխող թմրակարտելների դեմ հանդիման:

Գերերոն հերոինի արտադրության խոշոր կենտրոն է, որը վերահսկվում է հիմնականում Los Ardillos խմբավորման կողմից:

Երեք այլ կարտելներ՝ Caballeros Templarios-ը, Cartel de Jalisco Nueva Generacion-ը և Beltran Leyva-ն անընդհատ պատերազմում են միմյանց դեմ և ընդդեմ Los Ardillos-ի՝ նահանգում և դրա սահմաններից դուրս թմրանյութերի շահութաբեր վաճառքի շուկայի վերահսկողության համար:

Los Ardillos-ը վերահսկում է մի մեծ տարածք, եւ հաճախ ստրկական աշխատուժ է օգտագործում կակաչի սերմեր հավաքելու համար:

Նահանգը չունի բավարար ռեսուրսներ, այդ իսկ պատճառով տեղի իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել իրենց քաղաքացիներին գործող կարտելներից:

Ըստ «Նորիա» ոչ կառավարական կազմակերպության, դաժան հանգամանքները ստիպել են երեխաներին դառնալ զինվոր՝ հրաժարվելով իրենց ապագայից, որպեսզի պաշտպանեն իրենց և իրենց ընտանիքներին:

Տեղական ինքնակառավարման մարմինների տարածաշրջանային համակարգող Բերնարդինո Սանչես Լունան բազմիցս կոչ է արել դաշնային կառավարությանը՝ կարտելներից պաշտպանելու միջոցներ ձեռնակել, սակայն պաշտոնյաները չեն կատարել իրենց խոստումները:

Փոքրիկ «աշխարհազորայինների» ծնողները կիսվել են իրենց զինված երեխաների ցնցող լուսանկարներով, որոնք քայլում են հասարակության ուշադրությունը գրավելու համար:

Back to top button
Close