Նորություններ

Վիեննան հայտարարել է, որ պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հնարավոր գագաթնաժողովի համար

Ավստրիան միշտ պատրաստ է իր հարթակը տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր հանդիպման անցկացման համար, եթե կողմերը որոշեն հանդիպում անցկացնել դրա տարածքում: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Ավստրիայի ԱԳՆ-ում։

«Որոշումն այն մասին, թե անցկացնել արդյոք նման գագաթաժողով, երբ եւ որտեղ, մնում է որպես երկու երկրների որոշման հարց։ Ավստրիան, իհարկե, միշտ կլինի բոլոր տեսակի բարձր մակարդակի բանակցությունների մասնակիցների տրամադրության տակ», — նշել է Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցի, թե պատրաստ է արդյոք իր երկիրը դառնալ գագաթնաժողովի անցկացման վայր՝ հաշվի առնելով, որ Վիեննան նախկինում նման հանդիպման համար իր հարթակ է առաջարկել ։

Ինչպես հայտնել են Սպիտակ տանը եւ Կրեմլում, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը երեքշաբթի հեռախոսով քննարկել են առաջիկա ամիսներին անձնական հանդիպման հնարավորությունը:

Back to top button
Close