Նորություններ

Այս պահին ոստիկանական ուժերը շրջափակել են Շիրակի մարզպետարանի շենքը

Գերեվարված զինծառայողների հարազատները, ովքեր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ, շարունակում են արգելափակած պահել Շիրակի մարզպետարանի ելքերն ու մուտքերը:

Տարածքում եւ կառույցում գտնվում են ոստիկանական մեծաթիվ ուժեր:

Մարզպետարանի աշխատակիցները՝ այդ թվում մարզպետը, շենքի ներսում են: Գերեվարված զինծառայողների հարազատները նշեցին, որ արձագանք դեռ չեն ստացել:

Իրավապահները բանակցում են գերիների հարազատների հետ, որպեսզի նրանք ազատեն մարզպետարանի շենքը: Առայժմ բանակցություններն անարդյունք են:

Back to top button
Close