Նորություններ

ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ Շաքե Իսայանն ընտրվել է ԲՀԿ փոխնախագահ

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը: Օրակարգում եղել է միայն կուսակցության փոխնախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում Սերգեյ Բագրատյանի փոխարեն ընտրվել է Շաքե Իսայանը:

Նիստի ընթացքում ելույթ է ունեցել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա անդրադարձել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիներին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին:

Back to top button
Close