ՆորություններՍպորտ

Մենք կորցնելու ոչինչ չունենք․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան խաղից առաջ խոսել է իր թիմի հաջորդ փուլ դուրս գալու շանսերի մասին:

«Երբ դու պարտվում ես 1: 3 հաշվով, թվում է, որ  արդեն դուրս ես մնացել, ուստի մենք կորցնելու ոչինչ չունենք:  Հենց նման մտքերով ենք մենք մոտենում այս հանդիպմանը:

Եթե ​​մենք կարողանանք ավելի սուր խաղալ, քան Մադրիդում, ապա շանսեր կունենանք: Իհարկե ամեն ինչ շատ դժվար է , հատկապես առանց երկրպագուների:  Մրցաշրջանի որոշիչ մասը հիմա է, և ես վստահ եմ, որ «Ռեալը» «Բարսայի» խաղից հետո չի հոգնել, այլ հակառակը՝ մոտիվացված կլինի։» – մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Lիվերպուլ»-«Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին։

armsport.am

Back to top button
Close