Նորություններ

Շիրակի մարզպետարանը չի գործում. Գերիների հարազատները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի եւ ՊՆ ղեկավարի հետ

Շիրակի մարզպետարանն այս պահին փաստացի չի գործում: Խծաբերդի հատվածում գերեվարված շիրակցի զինծառայողների հարազատները փակել են մարզպետարանի մուտքը:

Նրանք պահանջում են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելեն Գյումրի, հանդիպեն իրենց հետ եւ տան հստակ պարզաբանումներ:

Գերիների հարազատների մի մասն էլ Շիրակի մարզպետի ընդունարանում է. նրանք պահանջում են հանդիպում Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ:

Back to top button