ՆորություններՍպորտ

ՄՅՈՒ-ն պատրաստ է Պոգբայի ու Ռոնալդուի փոխանակում կատարել

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ «կարմիր սատանաները» դիտարկում են այս ամառ փոխանակման գործարք կատարելը, որում ներառված կլինեն Պոլ Պոգբան ու Կրիշտիանու Ռոնալդուն։

Նշվում է, որ «Յունայթփեդը» հույս ունի ԱՊԼ թոփ-3-ում ու Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար խոշոր գումարներ ստանալ, որը կծախսի ակումբի լեգենդին ձեռք բերելու վրա։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ՄՅՈՒ-ի կազմում հանդես է եկել 2003-2009 թվականներին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրիշտիանուին ուզում է ձեռք բերել ՊՍԺ-ն։

armsport.am

Back to top button
Close