Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Պուտինը և «հետևանքները». The Wall Street Journal

«Ամերիկացիների մեծ մասը դա չի նկատել, բայց աշխարհն ամեն օր ավելի վտանգավոր է դառնում: Հիմա ամենաթեժ կետը Ռուսաստանի սահմանն է Ուկրաինայի հետ և Սև ծովը, որտեղ Կրեմլը շատ ավելի մեծ ուժեր է կուտակել, քան երբևէ Դոնբասի շրջանի ներխուժումից ի վեր, երբ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների փոխնախագահն էր», — գրում է The Wall Street Journal հանդեսը:

«ԱՄՆ-ը միացել է G7-ի արտգործնախարարներին`կոչ անելով Ռուսաստանին դադարեցնել սադրանքները և անհապաղ նվազեցնել լարվածությունը` իր միջազգային պարտավորություններին համապատասխան: Պուտինը երբեք հավատարիմ չի եղել «միջազգային պարտավորություններին», այնպես որ մի սպասեք, որ G7-ը կվախեցնի նրան»,-ասվում է հոդվածում:

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ավելի վճռական է արտահայտվել NBC հեռուստաալիքի եթերում: «Հարցը նրանում է՝ արդյո՞ք Ռուսաստանը կշարունակի գործել ագրեսիվ և անխոհեմ: Եթե ​​դա տեղի ունենա, նախագահը հասկացրել է, որ դրա համար գին է վճարվելու եւ կլինեն հետևանքներ»:

«Սա հնչում է որպես ամփոփում, և մենք պետք է տեսնենք, թե Պուտինը որքան լուրջ կվերաբերվի դրան: Նա կարող է ենթադրել, որ G7-ը, որը նույնիսկ ի վիճակի չէ համաձայնության գալ Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք 2» գազատարի դադարեցման հարցի շուրջ, պարզապես փնթփնթում եւ գռմռում է, եւ ոչինչ չի անի: Չինաստանը և Իրանը կհետեւեն նրան, թե ինչ սահմանում կտա Օվալաձեւ կաբինետում նստած Բայդենը «հետևանքներ» բառին, եթե Պուտինը սադրանքի դիմի G7-ի նկատմամբ»,- գրում է պարբերականը:

 

Աղբյուր՝ The Wall Street Journal

Back to top button
Close