Նորություններ

Խոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգի գործարաններից մեկում. կա զոհ եւ վիրավորներ

Սանկտ Պետերբուրգում հրդեհվել է «Невская мануфактура» գործարանի շենքը: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարության մեկ աշխատակից է մահացել, իսկ նրա գործընկերներից երկուսը վիրավորվել են:

Շենքից տարհանվել է 40 աշխատակից, նրանցից երկուսին հոսպիտալացրել են:

Շենքում նախկինում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջների խախտումներ, մասնավորապես խոսքը հրդեհային պաշտպանության սարքավորումների բացակայության կամ անսարքության մասին է:

Այս ձեռնարկությունում արտադրվում էին բրդյա գործվածքներ: Շենքի մի մասը տրված էր վարձակալության:

 

Back to top button
Close