ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

«Վան Դամը՝ շրջազգեստով». ո՞վ է հանրահայտ մարզիկի դուստրը և ինչո՞վ է զբաղվում

Մարզական նվաճումներից և կինոյում հաջող դերերից բացի, Ժամ Կլոդ Վան Դամն ունի մեկ այլ կիրք՝ ընտանիքը:  Առաջին անգամ դերասանն ամուսնացել է 1980թ.-ին՝ Մարիա Ռոդրիգեսի հետ: Ամուսնությունը տևել է 4 տարի: Դերասանի երկրորդ կինը Սինտիա Դերդերիանն էր, մարզիկը միայն 1 տարի է ապրել նրա հետ: Երրորդ անգամ նա ամուսնացել է Գլեդիս Պորտուգեսի հետ: Նրանք միասին ապրել են 1987-ից 1992 թվականներին: Զույգն ուներ որդի ու դուստր: Թվում էր, թե Ժան Կլոդն ի վերջո գտել է իր երջանկությունը, սակայն զույգը բաժանվեց: 1994 թվականին նա ամուսնացել է Դարսի Լյապիերի հետ, սակայն այդ միությունը խզվել է 1997 թվականին: Բայց սա վերջը չէր:

Վան Դամի սիրո պատմությունը երջանիկ շարունակություն ունի. 1999 թվականին նա վերադառնում է իր երրորդ կնոջ՝ Գլեդիս Պորտուգեսի մոտ, ում հետ նա ապրում է մինչ օրս: Գլեդիսը, ի դեպ, նույնպես մարզուհի էր, եւ երեխաների լույս աշխարհ գալուց հետո թողել է բոդիբիլդինգը՝ նվիրվելով իր ընտանիքին:

Այսօր մենք ձեզ կպատմենք դերասանի 30-ամյա դստեր՝ Բիանկա Վան Դամի կյանքի մասին: Նա ծնողների կրկնօրինակն է:

Աղջիկը չէր ցանկանում օգտագործել իր հոր հայտնի ազգանունը և նրա կապերը, ուստի նա վերցրել է կեղծանուն՝ Բիանկա վան Վարենբերգ: Այնուամենայնիվ, նրա կինոկարիերան սկսվել է «Հատուկ հանձնարարություն» ֆիլմից, որում հոր դերը խաղում էր Ժան Կլոդը: Համատեղ աշխատանքը դրանով չի ավարտվել. նրանք միասին մասնակցել են ևս մի քանի ֆիլմերի:

Բիանկան նաեւ «Marilyn Agency NY» գործակալության մոդել է: Նա գովազդում է մարզահագուստ և այլ իրեր:

Աղջիկը փոքր տարիքում ատում էր սպորտը, սակայն հետագայում փոխեց իր միտքը: Այժմ նա ոչ միայն կանացի է, այլև ուժեղ: Բիանկան խթանում է առողջ ապրելակերպը և պարբերաբար հրապարակում է կադրեր մարտարվեստի մարզումներից:

Նույնիսկ հայրը կարող է նախանձել նրա ձգումներին: Հայտնի մարզիկի դուստրը հաճախ է հաճույք պատճառում իր երկրպագուներին՝ կրկնելով Վան Դամի հնարքներն ու դիտարժան ցատկերը: Գեներն, այնուամենայնիվ, իրենցն անում են:

Back to top button
Close