Նորություններ

Ուզում ենք իմանալ, թե Պուտինի հետ ինչ են քննարկել, որ փուլում է մեր երեխեքի հարցը. Անհետ կորածի ծնող

Մեզ պետք է, որ գոնե ասեն, թե գերեվարված զինծառայողներին վերադարձնելու գործն ինչ փուլում է, ինչ սպասենք:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի ծնողներից մեկը:

«Մենք պահանջում ենք, որ Փաշինյանը անձամբ բոլորիս ընդունի, ոչ թե իր օգնականները, մենք պետք է կոնկրետ հասկանանք՝ ինչ է կատարվում և ինչ փոփոխությունների մասին է խոսքը, այսօր մենք 800-ից ավելի գերի երեխա ունենք: Մեր տղաները այնտեղ են, ու կառավարությունը չի պատկերացնում՝ երեխեքը այնտեղ ամեն օր ինչերի միջով են անցնում, այսօր ծնողներն են միայն պատկերացնում ու հասկանում, այդ իսկ պատճառով մենք բոլորս պահանջում ենք, որ մեզ բացատրություն տան՝ ովքեր են այնտեղ, ում երեխեքն են:

Որ հանդիպենք, պարտադիր բոլորով պետք է մտնենք, առանձին հանդիպումներ չունենք: Ես համոզված եմ, որ Պարոն Փաշինյանը չի զլանում ծնողներին ընդունելուց: Բայց իր կողքը կան մարդիկ, որոնք ոնց որ լարվածություն ուզենան ստեղծեն, որ էս ժողովուրդը հելնի պարոն Փաշինյանի դեմ: Հաստատ չեն հելնի, 100 տոկոս չեն հելնելու: Որ պարոն Փաշինյանն իմանա, հաստատ ընդունելու է: Ու ուզում ենք իմանալ, թե Պուտինի հետ որ հանդիպել են, ինչ են քննարկել, որ փուլում է մեր երեխեքի հարցը»,- ասաց նա՝ հավելելով, որ սպասում են, որ ժամ կասեն, թե երբ են իրենց ընդունելու:

«Այս բոլոր ծնողները վշտի մեջ են, ո՛չ քուն ունեն, ո՛չ դադար, մղձավանջում են ապրում, մենք պետք է գոնե հասկանանք, թե ովքեր են զբաղվում գերիների և անհայտ կորածների հարցերով, գնում ենք ՊՆ, այնտեղից ուղարկում են ԱԱԾ, հետո Կառավարություն և այլն: Թող մեզ ասեն երեխեքի անունները»,- նշեց  ծնողը:

news.am

Back to top button
Close